Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կլոր սեղանը` մինչև հոկտեմբերի 20-ը

Կլոր սեղանը` մինչև հոկտեմբերի 20-ը
04.10.2013 | 14:57

Ազատամարտիկների հավաքները Ազատության հրապարակում շարունակում են հետաքրքրել ակտիվ քաղաքացիներին, որոնք վերջին տարիներին ոչ մի հանրահավաք բաց չեն թողել: Նրանք այս ընթացքում հանդիպումներ են ունեցել քաղաքական տարբեր բևեռներում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանից տեղեկացանք, որ մտադիր են հանդիպել նաև Սերժ Սարգսյանին, դիմել են, սակայն դեռ հայտնի չէ հանդիպման օրը:

Փոխարենը հայտնի է արդեն, որ հոկտեմբերի 16-ին կամ 18-ին տեղի կունենա ազատամարտիկների հրավիրած առաջին կլոր սեղանը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղանը կվարի հայտնի դերասան Երվանդ Մանարյանը:
Այս ընթացքում նրանք զորակցություն են հայտնել նաև կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին` պահանջելով շուտափույթ ազատել նրան:
Մեր տեղեկություններով` գեներալ Մանվել Գրիգորյանը պարբերաբար իր վստահելի մարդկանց է ուղարկում Ազատության հրապարակ, որպեսզի պառակտեն ազատամարտիկների շարժումը: Ի՞նչ են պատրաստվում անելու նրանք:
«Մեր շարժումը պառակտել հնարավոր չէ»,- ասաց Սուրեն Սարգսյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ